2022 թվականի հոկտեմբերի 11-ին և 12-ին «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը և Շվեյցարա-Հայկական առևտրային պալատը Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում (GTC) կազմակերպել են «բիզնեսի և նորարարությունների խրախուսման օր 2022» միջոցառումը: Միջոցառումը հնարավորություն է տվել 24 գործարարների 5 րոպե տևողությամբ փիթչինգի նիստի ընթացքում ներկայացնել վաղ փուլում գտնվող իրենց բիզնեսը:
24 մասնակից թիմերից 8-ը եղել են Շիրակի մարզում բնակվող և նրանց մասնագիտական ներուժի զարգացման և Հայաստանի բիզնես էկոհամակարգին ինտեգրվելու «Իմ քայլը» հիմնադրամի պիլոտային ծրագրին մասնակցող 44-օրյա Արցախյան պատերազմի ժամանակ վիրավորում ստացած տղաները: Հայաստանը նորարարությունների, տեխնոլոգիաների, գիտության և ձեռներեցության ձևավորվող կենտրոն է, և՛ պետական, և՛ մասնավոր հաստատությունները կարող են ակտիվորեն ազդել բիզնես մշակույթի և քաղաքականության վրա: Հայաստանում ձեռներեցների աջակցության ցուցաբերումն ու առաջխաղացումը, անկախ նրանց ծագումից ու սեռից, գործարարության հասարակական ընկալման մեջ հավասարության հասնելու բանալին է:
Շվեյցարա-հայկական առևտրի պալատի նախագահ Մայք Բարոնյանը հայտարարել է, որ հայկական ընկերությունների ճանաչումն կարևոր է ամբողջ աշխարհում: Օրինակ, վերջին տարիներին կատարված ծավալուն աշխատանքի շնորհիվ հայկական գինիների արտահանումը դեպի Շվեյցարիա ավելացել է։ Միջոցառումը հիանալի հնարավորություն էր շփումներ հաստատելու, կապերն ամրապնդելու և նոր հնարավորություններ ստեղծելու բոլորի համար՝ հատկապես թույլ տալով փոքր և միջին բիզնեսին ցուցադրել իրենց ապրանքներն ու ծառայությունները մասնակիցներին:
«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանը խոստացել է, որ աջակցության տրամադրումը շարունակական բնույթ կկրի, քանի որ մենք փորձում ենք հասկանալ այն խնդիրները, որոնք խանգարում են սկսնակ գործարարին կայուն հիմքերի վրա դնել բիզնեսը: Նա նաև հավելել է, որ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը սպասում է Հայաստանի տարբեր մարզերում բիզնեսի և նորարարությունների առաջխաղացման նմանատիպ միջոցառումների կազմակերպմանը:
Չնայած սահմանին առկա դժվարություններին և ամենուր տեղի ունեցող ճգնաժամին, միջոցառումը հաջող է անցել, և թիմերը նվաճել են մրցանակներ տարբեր անվանակարգերում։
Հոկտեմբերի 11 (գաղափարներ ունեցող թիմերի ներկայացում)
1-ին տեղ 600$ — զինվոր Արմեն Մկրտչյան
2-րդ տեղ MoodMap — արհեստական ինտելեկտի գործիք է, որը որոշում է մարդու տրամադրությունը խոսքի միջոցով
Հոկտեմբերի 12 (վաղ փուլում գտնվող գաղափարների ներկայացում):
1-ին տեղ 300$ «հավասար» կրթական ծրագիր https://www.facebook.com/havasar.startup/
1-ին տեղ — 300$ Ծիրան
Protolab մրցանակը կտրվի «Լավագույն գաղափար» թիմին www.protolab.am
Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլորին այս միջոցառման հաջողման գործում ունեցած մասնագիտական ներդրման համար և շնորհավորել հաղթող թիմերին իրենց քրտնաջան աշխատանքի և հաջողության համար: Մենք սպասում ենք նմանատիպ նոր միջոցառումների, որպեսզի պահպանենք Հայաստանի ձեռնարկատիրական և նորարարական էկոհամակարգերի բարգավաճումը։