Երևանի Օպերայի հրապարակ
Starmus գիտական ճամբարը դպրոցների և համալսարանների հետ սերտ համագործակցությամբ կներգրավի հազարավոր ուսանողների և շուրջ 100 000 մասնակիցների Հայաստանից և տարածաշրջանի այլ երկրներից դեպի գիտության աշխարհ: Ապագայում Starmus-ը նպատակադրված է երիտասարդ սերնդի համար նոր իդեալներ ստեղծել, այն միտված է զարգացնել երիտասարդների հետաքրքրասիրությունը դեպի գիտության աշխարհ և նպաստել գիտելիքների փոխանցմանը և ուսուցմանը: Starmus գիտական ճամբարի հայեցակարգը՝ լայն հասարակությանը գիտությանը միանալու ոգեշնչումն է, զգալ նրա գեղեցկությունն ու էներգիան և, ի վերջո, խրախուսել և դաստիարակել երիտասարդ գիտնականների սերունդ:
Starmus գիտական ճամբարում կքննարկվեն հետևյալ թեմաները.
. Աստղաֆիզիկա
. Լազեր ային տեխնոլոգիաներ
. Ֆիզիկա
. Անօդաչու թռչող սարքեր
. Ռոբոտներ
. Արհեստական բանականություն
. Ագրոտեխնիկա
. Միջուկային էներգետիկա
. Համաճարակաբանություն
. Երկրաշարժերի հետազոտություն
. Կապույտ-Կանաչ Մոլորակ
. Գիտության առևտրայնացում
. Կենսաբանություն
. Հեռադիտակների Խանութներ .
. Կենդանաբանություն և Բուսաբանություն
. Օժանդակ տեխնոլոգիա
. Տարածության Ֆիզիկա
. Արհեստական արբանյակներ
Starmus գիտական ճամբարը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 8-11-ը Երևանի Օպերայի հրապարակում: Starmus գիտական ճամբարի աշխատանքային ժամերն են՝ 17:00 — 23:00:
Starmus գիտական ճամբարի մուտքն ազատ է: