Ուկրաինայի փոխվարչապետ և թվային փոխակերպման նախարար Միխայիլ Ֆյոդորովի կողմից ՆՁԱԿ թիմը պատիվ ուներ հրավիրվելու Կիև՝ մասնակցելու Diia.Summit 2022 գագաթաժողովին, որը տեղի ունեցավ “Ուկրաինա” գեղարվեստի ազգային պալատում՝ մասնակցությամբ ավելի քան հազար հինգ հարյուր մասնակիցների։
Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին Հայկ Մարգարյանը, Համլետ Մկրտչյանը, Դավիթ Շահվերդյանը (ՆՁԱԿ), Արշակ Քերոբյանը (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն), Հայկ Թորոսյանը (Ուկրաինայում Հայաստանի դեսպանություն Посольство Вірменії в Україні)։ Հայկական պատվիրակությունը ներկայացրեց ոլորտում տիրող իրավիճակը Հայաստանում և ծանոթացավ Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության ձեռքբերումներին, իրենց կողմից մշակված Գործողությունների պորտալի ծառայություններին և գործառույթներին, ՏՏ ոլորտը կարգավորող հատուկ իրավական շրջանակներին, հեղափոխական թվային նախագծերին և նախաձեռնություններին, որոնք մասնակիցներին ներկայացվեցին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Diia թիմի կողմից։
Մենք տպավորված ենք թվային ոլորտում Ուկրաինայի նորարարական ձեռքբերումներով և պատրաստակամորեն սպասում ենք համագործակցության այս ոլորտում։