2022 թվականի հուլիսի 2-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանը Ramada հյուրանոցում ներկա է գտնվել AICA-ի 13-րդ փիթչինգ-նիստին:
Թեկնածուները, որոնք ընդգրկված էին ցուցակում, ներկայացրել են իրենց նորարարական և վաղ փուլում գտնվող բիզնես գաղափարները և ընկերությունները: 2018 թվականին հիմնադրված Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը (AICA) գործում է բացառապես գործարքներ փնտրելու և կապեր հաստատելու համար որպես գրանցված կամավոր ասոցիացիա։ Շնորհանդեսներից հետո ճեպազրույց է տեղի ունեցել AICA-ի ներդրողների միջև, և հետադարձ կապ է տրվել յուրաքանչյուր նախագծի վերաբերյալ:
Հայկ Մարգարյանը հիացած էր բոլոր գաղափարներով և շնորհավորել է բոլոր ստարտափներին՝ մաղթելով նրանց ամենայն բարիք ապագայում:
Եթե Ձեզ հետաքրքրեց կայանալիք փիթչինգը, անցե՛ք հղումով և տեղեկացե՛ք մանրամասներին http://www.aica.social/