«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնական ներկայացուցիչները
Հնդկաստանի Հանրապետություն
Հնդկաստանի Հանրապետություն
Դոկտոր Անուշ Գասպարյանը մասնակցել է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի «սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին: Նա աշխատել է տեղեկատվական և հասարակական միջոցառումների կազմակերպման, ծրագրի մյուս մասնակիցների հետ փորձի փոխանակման և լրատվամիջոցների հրապարակումների վրա՝ Հայրենիք-Սփյուռք կապերի, ինչպես նաև միջհամայնքային կապերի ամրապնդման համար:
2004 — 2009թթ. աշխատել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայում որպես կամավոր: Նա Հնդկաստան-Հայաստան գործարար խորհրդի և Հնդկաստանի կանանց առևտրաարդյունաբերական պալատի նախագահն է:
Բացի այդ, նա համարվում է փորձագետ կանանց հզորացման և աշխատավայրում սեռական ոտնձգությունների կանխման հարցում:
«Էստոնիա»
«Էստոնիա»
Տիգրանուհի Խալաֆյանը քաղաքացիական ծառայող է: Ունի պետական ապարատում աշխատանքի ավելի քան քառամյա փորձառություն: Ներկայումս, նա հանդիսանում է ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակից, համագործակցում է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ:
Տիգրանուհին Միջազգային հարաբերությունների և միջազգային անվտանգության ոլորտի մասնագետ է, նաև՝ դիվանագետ։ Ավարտել է Վարշավայի Եվրոպական դիվանագիտության ակադեմիան: Այժմ ուսումը շարունակում է Էստոնիայի (Տալլին) դիվանագիտության դպրոցում:

Տիգրանուհին՝ որպես Կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ, Առևտրի միջազգային խորհրդի և Էստոնիայի բիզնեսի և նորամուծության գործակալության կողմից կազմակերպված՝ Go Global Awards 2022 մրցանակաբաշխությանն ընդունեց «Տնտեսական զարգացում և արտահանման խթանում» անվանակարգում Կենտրոնին շնորհված մրցանակը։
Նրա մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է նաև՝ տեխնոլոգիաների, թվային կառավարման, արհեստական բանականության (AI) և կանանց առաջնորդությանն առնչվող խնդիրներ:

Բուլղարիա
Բուլղարիա
Մերի Գազազյանը հանդիսանում է Բուլղարիայում գործող AGBU Խորհրդի անդամ և Առաջնորդների ու ձեռնարկատերերի Բուլղարական Ասոցիացիայի անդամ,
ինչպես նաև, ՀՀ սփյուռքի հարցերով Գլխավոր Հանձնակատարի աշխատակազմի կողմից իրագործվող՝ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակից:
Մերին քոփիրայթինգով և բրենդինգով զբաղվող՝ «Witty Copy» գործակալության հիմնադիրն է: Նա օգնում է փոքր բիզնեսի ներկայացուցիչներին և մասնավոր անձնաց՝ իրենց բրենդի ստեղծման և առաջխաղացման հարցերում:
Հետաքրքրությունների ոլորտների շարքում ներառված են՝ նորարարական տեխնոլոգիաներ, ստարտափ-էկոհամակարգ, գյուղական համայնքների զարգացում, մշակութային ժառանգության պահպանում, ազգագրություն, կրթություն և այլն:

Մերին ունի Փարիզի Ամերիկյան Համալսարանի (American University of Paris — AUP) Բակալավրի աստիճան՝ ձեռնարկատիրության կառավարման ոլորտում (մասնագիտացում միջազգային տնտեսական հարաբերությունների ոլորտում)
Մերին ստացել է նաև քաղաքային և տարածաշրջանային պլանավորման մագիստրոսի աստիճան՝ շնորված Սիան Ցզյաոտոնգ-Լիվերպուլ համալսարանի (Չինաստան) կողմից:

Մեր Կենտրոնի ներկայացուցիչը ԱՄՆ-ում
Մեր Կենտրոնի ներկայացուցիչը ԱՄՆ-ում
Մհեր Սարիբեկյանը ծնվել է 1987 թվականին, Երևանում։ Երբ նա չորս տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց ԱՄՆ և մշտական բնակություն հաստատեց Ռոդ Այլենդ նահանգում։
Մհերը տաս տարեկանից ծառայել է Պրովիդենս քաղաքի Սբ. Սահակ և Սբ. Մեսրոպ Հայ Առաքելական Եկեղեցում, որպես դպիր, հետո՝ կիսասարկավագ։
Նա մշտապես եղել է Պրովիդենսի մշակութային և համայնքային կյանքի կիզակետում, նաև, հանդիսացել է A.C.Y.O.A-ի (Ամերիկայի Հայ Եկեղեցու Երիտասարդական Կազմակերպության) անդամ:
2010 թվականին ավարտել է Ռոդ Այլենդի համալսարանը (URI) և ստացել համակարգչային գիտության բակալավրի աստիճան:
2014թ.-ին, որպես իրենց եկեղեու ծխական խորհրդի անդամ՝ նախաձեռնել է եկեղեցուն կից հայկական նոր դպրոցի հիմնադրումը։

2018 թվականին, ստանալով աշխատանքի առաջարկ, տեղափոխվել է Հյուսիսային Կարոլինա նահանգ։ Ներկայումս, աշխատում է որպես վեբ-պրոդուկտի մենեջեր:
Կարոլինա նահանգ տեղափոխվելուց հետո, ընդգրկվել է նոր համայնքում ու դարձել վերջինիս անդամը: Քիչ ժամանակ անց, ընտրվել է որպես Շառլոտ քաղաքի Սբ. Սարգիս Հայ Առաքելական եկեղեցու ծխական խորհրդի անդամ: Այստեղ ևս, նա, որպես կիսասարկավագ՝ մասնակցում է ամեն կիրակի մատուցվող Սուրբ Պատարագին և, իր ընտանիքի հետ միասին, ակտիվ մասնակցում տեղի համայնքային կյանքին։
Որպես ծխական խորհրդի անդամ, նա զբաղվում է եկեղեցու վարչական, կառուցվածքային և ֆինանսական հարցերով: Համայնքի օգնությամբ, կազմակերպում է դրամահավաքի միջոցառումներ, ինչպես, օրինակ՝ հայկական փառատոնները , որոնցում ներկայացվում են հայկականխոհանոցի կերակրատեսակները և հայ մշակույթը: Բացի այդ, նրանք կազմակերպում և գլխավորում են նաև Հայաստանին ու Արցախին ուղղվող միջոցների դրամահավաքները:
2022 թվականի հոկտեմբերին, ծխական խորհրդի և համայնքի հետ համատեղ ջանքերով, հիմնել են Սբ. Սարգիս հայկական դպրոցը Շառլոտում: Դպրոցի նպատակն է պահպանել հայ ազգային արժեքները՝ լեզուն, հավատքն ու մշակույթը։
Որպես ՆՁԱԿ-ի (NCIE-ի) ներկայացուցիչն ԱՄՆ-ում, նա իր առջև նպատակ է դրել ամրապնդել իր համայնքի կապերը Հայաստանի հետ՝ կառուցելու ավելի հզոր, առաջադեմ և ապահով հայրենիք, ունենալու և պահպանելու առավել կենսունակ և տեղեկացված հայկական սփյուռք և, ի վերջո, խթանելու հայրենադարձությունը և նպաստելու այդ գործին: