NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆԱԽԿԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

The story started

Innovation Management and
Funding Opportunities

Սեպտեմբերի 28-ին ՆՁԱԿ-ը կազմակերպել էր 4-ժամյա դասընթաց «Նորարարությունների կառավարում և ֆինանսավորման հնարավորություններ» թեմայով, որը վարում էր գիտական ղեկավարի տեղակալ և M.Sc դասախոս («բիոբանկինգը և արհեստական ինտելեկտը բժշկության մեջ» ոլորտում մեծ փորձառություն ունեցող , Գրացի բժշկական համալսարանի դասախոս՝ պրոֆեսոր Կարինե Սարգսյանը»):

Կարինե Սարգսյանը միջառարկայական հետազոտությունների, հետազոտական քաղաքականության, միջազգային հետազոտությունների, հետազոտությունների կազմակերպման և կառավարման քաղաքականության, կլինիկական հետազոտությունների և թվայնացման ոլորտում մասնագետ է, ինչպես նաև մասնագիտացած է՝ կյանքի վերաբերյալ գիտություններում, հատկապես բժշկության ոլորտում: Նա Հայաստան է տեղափոխվել «իԳործ 2020» ծրագրի շրջանակներում՝ «Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ»: Նա կիսվել է իր գիտական գիտելիքներով ու փորձով՝ որպես խորհրդատու, մի քանի կայքերում, ինչպիսիք են՝ (ACC-ILCEC: Oncology Research Vietnam, Qatar Biobank, գերմանական տիեզերական գործակալություն, DDZ և այլն) նա նաև կենտրոնացած է նորարարության և հատկապես նորարարական տեխնոլոգիաների վրա:

Դասընթացի ընթացքում ներկայացվել են նորարարությունների կառավարման մոդելներն ու վարժությունները՝ ցուցադրելով նորարարական կազմակերպությունների բնութագրերի ըմբռնումը: Մասնակիցները եղել են հասարակության տարբեր շերտերից և իմացել են հարստության աճի և ստեղծման մեջ նորարարության դերի մասին, ինչպես նաև նորարարական կազմակերպությունների բնութագրերի մասին: Նրանք լայն պատկերացում են ստացել նորարարության մասին, ներառյալ բեկումնային նորարարություններ, բաց նորարարություններ, բիզնես մոդելներ, նորարարական ցանցեր և կիրառական արվեստի մոդելներ, որոնք կարող են նպաստել նորարարության ստեղծագործման սկիզբնավորմանը:

ՈՒնկնդիրները հետևելով քովիդի դեմ բոլոր նախազգուշական միջոցներին, որոշեցին ՊՇՌ հետազոտություն անցնել կամ դիմակ կրել դասընթացի ընթացքում:

error: Content is protected !!