Դիտեք մեր Կենտրոնի Գլխավոր տնօրեն՝ Հայկ Մարգարյանի և iGorts ծրագրի փորձագետ, բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատավարձերի փոխհատուցման ծրագրի վերահսկող՝ Սոֆիա Փարսադանյանի հարցազրույցը YouTube-յան՝ Repat Riarch ալիքին։
Ալիքի հեղինակ՝ Հայկ Հովակիմյանին տված հարցազրույցից կտեղեկանաք այն մասին, թե ինչու է պետությունը վճարում ձեր կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձերը:
Հարկ է նշել, որ ծրագիրն իրագործում է Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը: