2022 թվականի նոյեմբերի 5-ին և 6-ին «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցել են Lsaran թիմի և Եվգենիա Տերյանի կողմից կազմակերպված միջազգային կրթական համաժողովին, որը տեղի է ունեցել Աղվերան Արթուր հանգստավայրում:
Բանախոսները կիսել են իրենց փորձն ու գիտելիքները, մասնակիցները ունեցել են հնարավորություն նոր բան սովորելու, իսկ կամավորները ավելի հմտանալու իրենց գործում և ձեռք բերելու փորձառություն:
Lsaran-ը տրամադրում է հարթակ հայկական Սփյուռքին և նրա դաշնակիցներին՝ միավորվելու ընդհանուր արժեքներով և շահերով։ Լսարանն այն վայրն է, որտեղ չկա սերունդների չընկալվածության խնդիր և, որտեղ կա հնարավորություն բարձրացնելու հանրային իրազեկվածությունը հայկական մշակույթի, պատմության և ձեռքբերումների մասին։ Թեմաները կրթության, հայկական սփյուռքի նշանակության և եռալեզու հրապարակային ելույթների արվեստի մասին էր։
«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանը հանդես է եկել որպես «Սոցիալական նախագծերը Հայաստանում» պանելային քննարկման մոդերատոր: Միջազգային գիտաժողովը գնահատել է թիմային աշխատանքը, անմիջականությունը, անհատական աճը, հանդուրժողականությունն ու պատասխանատվությունը՝ հրավիրելով նման գաղափար ունեցող անձանց, ովքեր հավատարիմ են իրենց առաքելության, արժեքների և սկզբունքների ձեռքբերմանն ու պաշտպանությանը: Պանելային քննարկումը կենտրոնացած էր սոցիալական և կրթական խոշոր նախագծերի ներկայացման վրա, ինչպիսիք են «Դասավանդիր Հայաստանին», «Գրադարակ», «Թաքնված ուղի» նախաձեռնությունը, Kido.am, YesArmenia: Դրանք նպատակներ են, որոնք մեծ ազդեցություն են ունենում Հայաստանում սոցիալական կյանքի բարելավման վրա:
Գիտաժողովը ավարտվել է հետաքրքիր ցուցահանդեսով և մշակութային զվարճանքով, որը հնարավորություն է տվել ներկաներին տեսնել ժամանակակից տարբեր նկարիչների գործեր, ինչպիսիք են Մոնիկա Ավետիսյանը և Ջուլիետա Վասիլյանի «հայկական բնություն» խորագրով աշխատանքը, ինչպես նաև Ռուզաննա Մելքումյանի գեղարվեստական տեխնիկան: