NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

«Բժշկական օգնության հասանելիություն» ՀԿ-ի հանդիսավոր բացման արարողությունը

2022 թվականի հունիսի 29-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գործադիր  տնօրեն Հայկ Մարգարյանը՝ ԱՄՆ դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Չիպ Լայթինենի հետ միասին Երևանում մասնակցել է «Բժշկական օգնության հասանելիություն» մարդասիրական ատամնաբուժական կլինիկայի բացման հանդիսավոր արարողությանը: Հանրային ստոմատոլոգիական կլինիկայի առաքելությունն՝ Հայաստանում 44-օրյա պատերազմի վիրավոր զինվորներին և պատերազմի զոհերի ընտանիքներին անվճար ատամնաբուժական ծառայություններ մատուցելն է:

Ստոմատոլոգիական կլինիկան գտնվում է Պ. Սևակի 5 հասցեում, աշխատում է մոտ մեկ ամիս և արդեն հասցրել է շուրջ 25 մարդու սպասարկել: Կենտրոնն համալրված է հայ և ամերիկացի պրոֆեսիոնալ ատամնաբույժներով:             

Մենք սպասում ենք հայ-ամերիկյան ավելի մեծ համագործակցության Հայաստանին և պատերազմից տուժածներին աջակցելու երկարաժամկետ աշխատանքի գործում:

Տարածել այս գրառումը
error: Content is protected !!