2022 թվականի հունիսի 30-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանը ներկա է գտնվել ԱՄՆ-ի Անկախության 246-րդ տարեդարձի տոնակատարությանը ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հրավերով:
«Ինձ համար պատիվ էր ներկայացնել Միացյալ Նահանգները նման հարուստ մշակույթ ունեցող երկրում, և աջակցել Հայաստանի ժողովրդավարական ուղուն, հատկապես Հայաստանի համար մեծ մարտահրավերների շրջանում … թո՛ղ առաջիկա 30 և ավելի տարիների ընթացքում ամերիկա-հայկական գործընկերությունը շարունակի ամրապնդվել, քանի որ մենք հետապնդում ենք խաղաղ, ժողովրդավարական ապագայի ընդհանուր տեսլականը մեր երկրների համար»:
Միջոցառումը նվիրված էր հայ-ամերիկյան հարաբերությունների 30-ամյակին: Դեսպանատան բարեկամներն ու գործընկերները նշել են երկու կարևոր իրադարձություն՝ ԱՄՆ անկախության 246-րդ տարեդարձը և հայ-ամերիկյան գործընկերության 30-րդ տարեդարձը՝ դիվանագետների և մասնագետների հետ՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի տնտեսական աճին, մարդասիրական կարիքներին, փոխանակման ծրագրերին և քաղաքացիական հասարակությանը:
Թո՛ղ Բարգավաճ Հայաստան ունենալու մեր տեսլականը ամրապնդի երկու երկրների միջև համագործակցությունը:
Շնորհավո՛ր ԱՄՆ-ի Անկախության տոնը.